Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ականները կհավաքվեն. «Ժողովուրդ»

09:42, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
ՔՊ-ականները կհավաքվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր և վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ և ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:

«Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, և կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Վլադիմիր Վարդանյանին և Անդրանիկ Քոչարյանին:

Հիմա պետք է ընտրվեն մյուս հանձնաժողովների նախագահները, և քննարկեն նաև օրակարգային այլ հարցերը, թե ինչպես պետք է իրենց պահեն ԱԺ առաջին նիստի ընթացքում։ Բացի այդ, այս օրերին պետք է մշակվի նաև ռազմավարություն, թե ինչ են անելու, ինչպես են դիմակայելու ընդդիմությանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4252 | 1
Facebook