Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր փոփոխություն. ի՞նչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ»

09:24, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
Նոր փոփոխություն. ի՞նչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ»

Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ կներդրվի տնտեսվարողների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ:

«Հայաստանի իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել սեղմված բնական ու հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքերի տեղադրման ոլորտով:

Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ կսահմանվի սեղմված բնական և հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը:

Ի դեպ, գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաև այն դեպքում, եթե այն ժամկետանց է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8993 | 0
Facebook