Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում ինչքան բենզատար կա՝ պատրաստ պահեք, շուտով պետք ա գալու։ Ռուսաստանում մտադիր են բենզինի էքսպորտը ժամանակավորապես դադարեցնել։ Պատճառը` ներքին շուկան չեն կարողնում սպասարկել։
Պատկան մարմինները շտապ Իրաքի, Իրանի հետ բանակցություններ պետք է սկսեն` վառելիքի ներկրման ծավալներն ավելացնելու նպատակով, հակառակ դեպքում ճգնաժամն անխուսափելի է»։