Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հրդեհի 80 օջախներից 71-ը մեկուսացվել է

22:50, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Թուրքիայում հրդեհի 80 օջախներից 71-ը մեկուսացվել է

Թուրք հրշեջները, ովքեր պայքարում են հանրապետությունում մոլեգնող անտառային հրդեհների դեմ, կարողացել են մեկուսացնել 81 օջախներից 70 -ը: Նման տեղեկատվություն տրամադրել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին։

«Ներկայումս 81 հրդեհներից 70-ը մեկուսացված են: Հրդեհների դեմ պայքարը շարունակվում է Ադանայում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում, Մուգլայում», - գրել է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Անտառային հրդեհների հիմնական պատճառներից մեկը համարվում է տարածաշրջանում բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին, որոնք նպաստում են կրակի տարածմանը: Սակայն տեղի իշխանությունները չեն բացառում նաև հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից հրկիզման և դիվերսիայի տարբերակը:

13865 | 0
Facebook