Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոխանակ թուրքերին սահմանից դուրս շպրտեն, փորձում են սահմանին տիրող իրավիճակը գաղտնի պահել». Ա. Խաչատրյան

15:24, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
«Փոխանակ թուրքերին սահմանից դուրս շպրտեն, փորձում են սահմանին տիրող իրավիճակը գաղտնի պահել». Ա. Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորները, իրենց ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրն օրենսդրական փոփոխություն կատարեցին, որով արգելվում է տեսալուսանկարել սահմանը... Փոխանակ թուրքերին սահմանից դուրս շպրտեն, վերականգնեն մեր տարածքային ամբողջականությունն ու ազգային արժանապատվությունը, իշխանությունները փորձում են սահմանին տիրող իրավիճակը գաղտնի պահել: «Ծանր ու բարդ» որոշում կայացնելուց առաջ շատ տեղին որոշում էր. պետք է երկիրը թուրքերին տալու գործընթացն իրականացնել կատարյալ գաղտնիության պայմաններում: Հետո, ուշ գիշերը «խաղաղության» պայմանագիր ստորագրել, փախնել բունկեր ու այնտեղից լայվ մտնել, թե բա «ստիպված ստորագրեցի, որ սահմանամերձ բնակչության կյանքը փրկեմ, թե չէ ամեն օր սահմանին կռիվ է»:
     Հ.Գ. Քանի որ երկիրը թուրքին տալուց հետո կգտնվեն արժանավոր մարդիկ, ովքեր սրանց առնվազն կհայհոյեն, որոշեցին նույն նիստին նաև քրեականացնել հայհոյանքը... парк мер жоховрти сирели варчапетин»:

3520 | 1
Facebook