Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված միջադեպերով». ՌԴ ԱԳՆ

15:12, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված միջադեպերով». ՌԴ ԱԳՆ

Մոսկվան լրջորեն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովի մեկնաբանության մեջ։

«Լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, տուժածներին և վիրավորներին մաղթում ենք ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված:

Մոսկվան նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը, նշվում է հաղորդագրության մեջ:

«Մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ՝ երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների համաձայն»,- հավելել են ԱԳՆ-ում:

4401 | 1
Facebook