Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

16:36, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Փհենյանում տեղի Է ունեցել պատմության մեջ առաջին սեմինարը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հրամանատարության և քաղաքական կոմիսարների մասնակցությամբ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել բանակի բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար: Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

«Ներկայումս թշնամական ուժերը պարբերաբար մեծացնում են իրենց հնարավորությունները ԿԺԴՀ-ին կանխարգելիչ հարված հասցնելու համար, ավելացնում են սպառազինությունները և ակտիվացնում բոլոր հնարավոր զորավարժություններն՝ ագրեսիայի նպատակով: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համա»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Սեմինարին քննարկվել են պաշտպանունակության բարձրացման հարցերը՝ նոր սպառնալիքների աճի ֆոնին:

5072 | 0
Facebook