Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տիկին Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը պետք է քրեականացվի՞, թե՞ ոչ». Սոֆյա Հովսեփյան

13:06, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
«Տիկին Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը պետք է քրեականացվի՞, թե՞ ոչ». Սոֆյա Հովսեփյան

«Ինչպե՞ս պետք է կանխվեն, օրինակ, հասարակության կողմից իշխանությանը տրվող այսպիսի գնահատականները՝ «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ», կամ տիկին Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը: Սրանք պետք է քրեականացվե՞ն, թե՞ չէ»,- անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծին՝ հարցրեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ջանալ, որ յուրաքանչյուր՝ քննադատությունից մի քիչ անցնող խոսքը գնա քրեաիրավական գնահատման դաշտ, սա վատ տեղ կտանի: Ինչ վերաբերում է Ձեր նշած քննադատությանը, վստահ եմ՝ Դուք էլ տարբերակում ունեք՝ որն է քննադատությունը, հայհոյանքը, բայց հնարավորինս փորձ է արվել ձևակերպումները տալ այնպիսի հստակությամբ, որպեսզի իրավակիրառ պրակտիկան չտանի վատ տեղ»,- արձագանքեց Արադարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Հովսեփյանն արձագանքեց՝ «օրենքը չի գործելու, իզուր ժամանակ մի վատնեք, մի բերեք»:

7237 | 1
Facebook