«Կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»․ Անն Լինդե
12:12, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ Twitter-յան իր էջում գրելով. «Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Կոչ ենք անում կողմերին հիմնվել վերջին մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»: