Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 264 և մահվան 4 նոր դեպք

11:06, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 264 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ը՝ առողջացած, 4608-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: Ունենք 199 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1121 է»:

| | |
1715 | 0
Facebook