Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տոկիո-2020. այսօր երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը

10:24, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Տոկիո-2020. այսօր երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Այսօր՝ հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը /50 մետր, ազատ ոճ/:

Հիշեցնենք, որ Հայաստանի 17 պատվիրակներից հինգը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց ելույթներ:

Մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը /հենացատկի եզրափակիչը՝ օգոստոսի 2-ին/, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը /63 կգ, հուլիսի 31-ին/, Արման Դարչինյանը /75 կգ, օգոստոսի 1-ին/:

Մեր մյուս ութ մարզիկները դեռևս չեն սկսել իրենց մրցելույթները:

7079 | 0
Facebook