Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կալանք՝ հայհոյելու համար. ԱԺ-ն քննարկում է Քրեական օրենսգրքի փոփոխությունները

12:30, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Կալանք՝ հայհոյելու համար. ԱԺ-ն քննարկում է Քրեական օրենսգրքի փոփոխությունները

ԱԺ-ն քննարկում է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը.

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»,- նշված է նախագծում:

ԱԺ արտահերթ նիստը
4961 | 0
Facebook