Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը փոխվել է

10:00, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը փոխվել է

Իգոր Պոպովի փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է դարձել Իգոր Խովաևը։

Դա հետևել է ԵԱՀԿ ՄԽ կայքում հրապարակված՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ համանախագահների հայտարարությանը. այն տրվել է Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) անունից:

Այս թեմայով Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

Հիշեցնենք, որ Իգոր Պոպովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից։

7349 | 1
Facebook