Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսաստանից «դաբրո» ունի. Փաշինյանը «գահընկեց» կանի Վահե Հակոբյանին. «Ժողովուրդ»

09:12, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Ռուսաստանից «դաբրո» ունի. Փաշինյանը «գահընկեց» կանի Վահե Հակոբյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

«Ըստ մեր տեղեկությունների՝ այդ պրոցեսն իրականացվում է անձամբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

Փաշինյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Սյունիքի մարզում իրեն հայհոյանքներով դիմավորելու, համայնքի ղեկավարներին իր դեմ հանելու համար Հակոբյանը պետք է պատժվի ու զրկվի իր այդ պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Փաշինյանը նշել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի իր նպատակին հասնելու համար ու ամեն գնով հասնելու է դրան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

13509 | 2
Facebook