Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը չի ցանկանում վանել Միհրան Պողոսյանի ազգական-ներդրողներին. FIP

16:00, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Կառավարությունը չի ցանկանում վանել Միհրան Պողոսյանի ազգական-ներդրողներին. FIP

Կառավարությունը հուլիսի 29-ի հերթական նիստում հավանություն տվեց «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Այն ենթադրում է Ապարանում 2080 հեկտար տարածքի վրա հիմնել լեռնային համալիր հանգստյան գոտի։ Նախագիծը մշակած Էկոնոմիկայի նախարարությունը հույս ունի, որ այս ծրագրով Հայաստանում լեռնադահուկային զբոսաշրջությունը մի քայլ առաջ կգնա։ Ծրագիրն իրականացնողը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականներին պատկանող ընկերությունն է, որի նույնանման ծրագրերից մեկը նախկինում տապալվել էր։ Այս մասին գրում է «Փաստերի ստուգման հարթակ»-ը՝ ներկայացնելով իր ուսումնասիրությունը:

««Մայլեռ մաունթայն ռեզորթի» սկզբնական անունը «Մայմեխ սկի ռեզորթ» էր, որը հիմնվել է 2017 թվականին: Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է, իսկ բաժնետերը՝ «Միկշին» ՍՊԸ-ն։ «Միկշինը» շինարարության, կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից է, Երևանի «Երազ» թաղամասի կառուցապատողը, որի միակ բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ գործարար Միխայիլ Հարությունյանի որդին։ Միխայիլ Հարությունյանը, իր հերթին, Դատական ակտերի հարկադիր նախկին կատարող, արդարադատության գեներալ, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռին է։ Հարությունյանի երկու որդիներն էլ ընդգրկված են մի շարք խոշոր բիզնեսներում՝ «Միկմետալ», «Ասկե գրուպ» և այլն։

Ընկերության իրավաբանական հասցեն «Միկշինի» հետ միևնույն վայրում է՝ Երևանի Ադոնց 18 հասցեում։ Կառավարության նիստում հարցը մանրամասն քննարկվեց, սակայն ներդրողների իսկության մասին որևէ մեկը չխոսեց»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4250 | 0
Facebook