Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Հայաստանը՝ որպես պետություն, վերացվում է 688 հազար ընտրողների ձեռքով». Ոսկան Սարգսյան

22:30, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Հայաստանը՝ որպես պետություն, վերացվում է 688 հազար ընտրողների ձեռքով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Կոմունիկացիաները պետք է բացվեն. Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանն՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան»։ «Ապագա կա», սա էր ապագան։ Պատրաստվեք Ադրբեջանին ճանապարհներ կամ միջանցքներ տալ, Ադրբեջանի տարածքով գնացեք Ռուսաստան, Ղազախստան, Իրան, իբր Իրան հիմա չեք կարող գնալ Մեղրիով, Ռուսաստան մեկնել Վրաստանով։ Իբր Ադրբեջանը Վրաստանի հետ Կարմիր կամրջով ճանապարհ չունի, Հայաստանով պետք է գնա։ Հայաստանը որպես պետություն վերացվում է, և դա արվում է այն 688 հազար ընտրողների ձեռքով, ովքեր հունիսի 20-ին ձայն տվեցին պատերազմում խայտառակ պարտված, 2018թ․ իր տված բոլոր խոստումները դրժած Նիկոլ Փաշինյանին։ Հայաստան պետությունը վերացվում է, սակայն քաղաքական ուժերը ցույցեր չեն անում, բնակչությունն անտարբեր է, արևմտամետ կոչվածներն էլ իրականում այլ երկրի գործակալներ են»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
2793 | 7
Facebook