Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ». Էրիկ Ալեքսանյան

15:12, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Այսօր Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ». Էրիկ Ալեքսանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ժամը՝ 17:30-ին, Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։

Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին (թեև այն ի սկզբանե չի էլ եղել), քանզի, ըստ վարույթն իրականացնող մարմնի, բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։

2632 | 0
Facebook