Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի համար կա մեկ այլընտրանք». Արման Բաբաջանյան

17:48, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Հայաստանի համար կա մեկ այլընտրանք». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի համար կա մեկ այլընտրանք՝ անել առավելագույնը ներքին կարողություններն ուժեղացնելու համար, ընդ որում՝ թե՛ անմիջական ռազմական և ռազմա-տեխնիկական, թե՛ սոցիալ-հոգեբանական, տնտեսական, նաև քաղաքական: Միայն դա կարող է լինել արտաքին քաղաքական-անվտանգային հարցերում արդյունավետության ամուր հիմք և դիվերսիֆիկացիայի ռազմավարական խնդրի լուծման նախադրյալ: Ինչպես պետք է լուծի այդ խնդիրը Հայաստանը:

Նախ, բնականաբար, ներհայաստանյան և ապա համահայկական ռեսուրսների գերկենտրոնացումով և կառավարման գերարդյունավետությամբ, առավելագույնս փորձելով անգամ քաղաքական սուր տարաձայնությունների, անձնական սուր անհանդուրժողության պայմաններում ձևավորել ընդհանուր մեկ նպատակի՝ Հայաստանի տարածքային ամբողջության և ինքնիշխանության շուրջ որոշակի փոխհամաձայնության դաշտ»:

6496 | 1
Facebook