Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ». Նիկոլ Փաշինյան

11:24, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար՝ գործելով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան: «Դեռևս մայիսի 27-ի ԱԽ նիստում բարձրաձայնել եմ մեր պատկերացումների մասին՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի ետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղակայում, սահմանագծի մոնիթորինգ, ապա սահմանազատման մեկնարկ: Կարծում եմ՝ իմաստ ունի դիտարկել սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկերի: Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

8363 | 4
Facebook