Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

Կասեցվել է Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

10:42, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Կասեցվել է Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ):

Կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները:

Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային և օժանդակ շենքերը չեն լվացվել և ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ և ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները և հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:

Ի լրումն՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Կասեցվել է Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Կասեցվել է Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Կասեցվել է Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Կասեցվել է Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Աղբյուրը` ՍԱՊԾ
| | |
2919 | 0
Facebook