Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակը

10:06, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչության հաղորդագրությունը. «Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։

Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ-ի շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։
     Փաստաթուղթը՝ այստեղ»:

5862 | 0
Facebook