Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քանի դեռ ունենք Ալիևի հետ գործող 5-րդ շարասյուն, սահմանային սադրանքները շարունակվելու են». Հովսեփ Խուրշուդյան

09:42, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Քանի դեռ ունենք Ալիևի հետ գործող 5-րդ շարասյուն, սահմանային սադրանքները շարունակվելու են». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է պատրաստ լինենք, որ ամեն անգամ, երբ Ալիևը սահմանին սադրանք կազմակերպի, Հայաստանում հինգերորդ շարասյունը հուսալքություն և խուճապ տարածելով Հայաստան պետության թիկունքից խփելու է։

Թե որքանով են իրարից տարբերվում նախկինների օրոք ընդդիմություն եղած ուժերը և այսօր ռևանշիստ դարձած նախկինները (լեզուս չի էլ պտտվում դրանց ընդդիմություն անվանել, քանի որ բազմաթիվ պատվարժան ընդդիմադիրներ կան) խոսում է մի պարզ հանգամանք․ երբ առաջ Ադրբեջանը ոտնձգում էր մեր սահմաններին՝ այն ժամանակվա ընդդիմադիրներս միանգամից դադարեցնում էինք իշխանության դեմ պայքարը՝ ցույց տալու համար, որ արտաքին թշնամու դեմ հանդիման մենք միասնական ենք, թեև լավ գիտեինք, թե ինչ ագահ ու տգետ պետականակործան ջեբկիրների հետ գործ ունենք ի դեմ այն ժամանակվա իշխանությունների։

Իսկ այժմ, երբ ի տարբերություն իրենց, իշխանությունն ընտրված է ժողովրդի կողմից և լեգիտիմ է ու օրինական, այդ նույն ջեբկիրները կարծես երազում են, թե երբ է սահմանային սրացում լինելու, երբ ենք զոհ ունենալու որ իրենց ԶԼՄ-ներով, սոցցանցերի օգտատերերով ու ֆեյքերով լալահառաչ վայնասունը դնեն թե հարայ, ժողովուրդ, շտապ իշխանափոխություն արա ու մեզ բեր իշխանության, որ փրկվես ու որ զավակներդ հայրենիքը պաշտպանելիս այլևս չզոհվեն։

Ես էլ ասում եմ, որ քանի դեռ ունենք Ալիևի հետ այսքան սինխրոնացված գործող 5-րդ շարասյուն, որը երկրում անմիաբանության պատրանք է ստեղծում, ադրբեջանցիների սահմանային սադրանքներն ու զոհերը շարունակվելու են»։

4393 | 2
Facebook