Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու. «Ժողովուրդ»

09:06, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանում լարվածության և երեք զոհերից ու վիրավորներից մեկ օր անց՝ այսօր Երևանի քաղաքապետարանում գումարվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցով հավանության է արժանանալու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այսինքն՝ այս փուլում, այն էլ՝ արտահերթ նիստով քաղաքապետարանը որոշել է բարձրացնել աշխատավարձերն ու հաստիքացուցակում փոփոխություններ կատարել:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար։ Նույնքան կստանա նաև Երևանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի 8 խորհրդականները, որոնք ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544։

Քաղաքապետի մամուլի քարտուղարի և աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ կավելանան. աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 և ավելի տոկոսով կբարձրանա նաև վարչության պետերի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների վարձատրությունը՝ 400 հազարից՝ 850 հազար, 346-ից՝ 510»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4772 | 3
Facebook