Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Ես հավատում էի և ունեի տեղեկություն, որ մենք պատերազմի ֆորմատ ենք փոխելու». Արծրուն Հովհաննիսյան

23:36, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Ես հավատում էի և ունեի տեղեկություն, որ մենք պատերազմի ֆորմատ ենք փոխելու». Արծրուն Հովհաննիսյան

«Իհարկե, ես հավատում էի, որ մենք հաղթելու ենք: Մենք կոնվենցիոնալ պատերազմում չենք կարող թուրքին հաղթել, բայց պատերազմի այլ ֆորմատներ կան: Ես հավատում էի և ունեի տեղեկություն, որ մենք ֆորմատ ենք փոխելու պատերազմի՝ պարտիզանական կլինի, անտառային կլինի, բայց մենք մինչև գարուն կռվելու ենք: Տեղեկատվական քարոզչությունն ուրիշ ձև չի լինում: Տեղեկատվական քաղաքականության մեջ եղել են շատ լուրջ թերություններ, որոնց մասին ես ասել ու խոսել եմ 2016 թվականից սկսած: Սխալներ եղել են, չմտածեք, թե ես այնքան հիմար եմ, որ չեմ հասկանում, որ պարտությունը սխալների հետևանք է: Բայց պարտությունը պետք չէ բարդել 1-2 անձի վրա»,- «Իմպուլս վերլուծական»-ի եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ես հավատում էի և ունեի տեղեկություն, որ մենք պատերազմի ֆորմատ ենք փոխելու». Արծրուն Հովհաննիսյան
| | |
12349 | 2
Facebook