Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

ՀԷՑ-ի էլեկտրամանտյորը էլեկտրահարվել ու մահացել է

23:00, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
ՀԷՑ-ի էլեկտրամանտյորը էլեկտրահարվել ու մահացել է

Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ո ստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 09:15-ի սահմաններում Ա. Բարսեղյանն Այգեզարդ գյուղի Կոստանի փողոցում, բարձրանալով էլկետրասյան վրա, վերանորոգման աշխատանքներ է կատարել, որի ընթացքում էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:
    

| | |
2632 | 0
Facebook