Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

«Անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին». Հայ դատի հանձնախումբ

21:12, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին». Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ կայքը:

«Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,- ասվում է համապատասխան հայտարարությունում:

| | |
2435 | 1
Facebook