Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ

20:12, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
     Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արևելյան սահմաններին, ինչպես նաև նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։
     Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի և ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։
     Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը։
     Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։
     Կարևորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
| | |
2015 | 1
Facebook