Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

18:36, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
     Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
     Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։

| | |
1667 | 0
Facebook