Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Իշխանությունը ոչ միայն չի կարող, այլև իրավասու չէ միանձնյա որոշում ընդունել». Վահրամ Աթանեսյան

03:12, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Իշխանությունը ոչ միայն չի կարող, այլև իրավասու չէ միանձնյա որոշում ընդունել». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամին բացահայտ խոստովանում է, որ Հայաստանի տարածքում կամ հայ-ադրբեջանական շփման գծում սրացումներով մի նպատակ է հետապնդում՝ չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը, թույլ չտալ ԼՂ խնդրի միջազգային քննարկումներ: Ունենք իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի կարող, այլև իրավասու չէ միանձնյա որոշում ընդունել: Անցյալ ամռանը երկու անգամ հրապարակային հորդոր էի հղել, որպեսզի Հայաստանի երեք նախկին նախագահների, Արցախի երկու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, Արցախի նախագահի, ՀՅԴ և Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների մասնակցությամբ գումարվի «կլոր սեղան»՝ որոշարկվելու պատերազմն ընդունելու կամ Լավրովի պլանով խաղաղ կարգավորման հարցում: Այդ հորդորը մնաց չպահանջված: Այսօր արդեն ունենք ԼՂ խնդիրը ԵԱՀԿ ՄԽ կամ ռուս-թուրք-հայկական եռակողմ ձևաչափով քննարկելու շատ դաժան և պատմականորեն պատասխանատու երկընտրանք, որի պատասխանի իրավասությունը վերապահել Նիկոլ Փաշինյանին կամ նրա ՔՊ կուսակցությանը, նշանակում է ճակատագրական փորձության մատնել Հայաստանի, ԼՂ և առհասարակ Հարավային Կովկասում հայ ինքնության գոյությունը»:

| | |
2728 | 1
Facebook