Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Եթե այս իրականությունն անփոփոխ մնա, ապա մենք անխուսափելիորեն նոր պատերազմ ենք տեսնելու». Սուրեն Սահակյան

18:06, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Եթե այս իրականությունն անփոփոխ մնա, ապա մենք անխուսափելիորեն նոր պատերազմ ենք տեսնելու». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միայն մտավոր կասկածելի ունակություններ ունեցող մարդիկ կամ մոլորյալները կարող էին կարծել, թե Արցախը հանձնելով կամ մեր վրայից խնդրի լուծման բեռը գցելով պրոբլեմները կարող են լուծվել։ Իրականում դրանք բազմապատկվելու էին ու բազմապատկվել են։ Որպեսզի մեր սերունդը տեսնի այնպիսի լուծում, որի դեպքում լիարժեք կասենք՝ վերջապես լուծվեց խնդիրը, գրագետ արտաքին քաղաքականություն պետք է վարել, տնտեսապես հզորանալ, վերակառուցել բանակը։ Ցավոք, ներկայիս քաղաքական դաշտում դրա համար անհրաժեշտ քաղաքական մտքի, հմտությունների և գաղափարների պաշար չունենք․ պետք է առերեսվել այս իրականության հետ։ Եթե այս իրականությունն անփոփոխ մնա, ապա մենք անխուսափելիորեն նոր պատերազմ ենք տեսնելու։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանրության կատարած ընտրությունը ադեկվատ չէր ներկայիս մարտահրավերներին և դա հանգեցնելու է նոր ցնցումների։ Հույս ունենանք, որ գոնե դրանք կհանգեցնեն այն դարձվածքի իրականության դառնալուն, ըստ որի ծանր ժամանակները հզոր լիդերներ են ծնում»։

| | |
3153 | 1
Facebook