Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

12:48, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Յուրաքանչյուր կողմ պետք է պահի Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ իր խոսքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Նա ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար։

«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բացի այդ, Թուրքիայի և ասիական երկրների միջև տրանսպորտային միջանցք կստեղծվի։ Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, և յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոսքը։ Միջանցքը պետք է բացվի»,- ասել է Շենթոփը։

8998 | 3
Facebook