Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում այս պահին ռուսներն են, դժվար թե թրքական պետությունը փորձի լուրջ բան կիրառել այնտեղ». Դավիթ Գրիգորյան

15:30, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Արցախում այս պահին ռուսներն են, դժվար թե թրքական պետությունը փորձի լուրջ բան կիրառել այնտեղ». Դավիթ Գրիգորյան

Շրջական միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չվախենա՛լ. ադրբեջանցիներն ամեն բան փորձելու են անել, որ մենք ճնշման տակ համաձայն լինենք հրաժարվել Արցախից։ Արցախում այս պահին ռուսներն են, դժվար թե թրքական պետությունը փորձի լուրջ բան կիրառել այնտեղ։ Սակայն, ինչ-որ անհասկանալի բանակցություններ կային, որ պիտի սկսվեին Մոսկվայում, և այժմ ադրբեջանական կողմը բարոյական, հոգեբանական, քաղաքական ու ռազմական ճնշման միջոցով ուզում է պարտադրել հայերին ուղղակի ստորագրել թղթեր, որոնցով մենք կհրաժարվենք ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ երկրորդ պատերազմում զոհված մեր գրեթե 10․000 հայրենակիցների արյամբ պաշտպանված պատմական հողերից։

Պետք չի վախենալ, փախնել խնդրից։ Պետք չի մտածել, որ պետք է տալ ուզածներն ու հանգիստ ապրել։ Անդադար տվողից միշտ լինելու են անդադար ուզողներ։

Ընդհակառակը, մենք պիտի պատրաստ լինենք անձնազոհ մարտի մղվել, պահանջել ո՛չ թե հանձնում, այլ ազգային մոբիլիզացիա, ո՛չ թե կառավարությանն աղերսենք մի բան անել, որ պատերազմ չլինի, այլ ընդհակառակը՝ զենք ուզենք ու գնանք սահման։ Մենք իրավունք չունենք փախնել մարտի դաշտից, մենք պարտավոր ենք պահպանել մնացածն ու հետ բերել ունեցածը։

Պայքար, ո՛չ թե նահանջ, պահանջ, ո՛չ թե զիջում»։

3049 | 1
Facebook