Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 73-ի

11:54, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 73-ի

Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 73-ի, աղետի գոտում է հայտնվել ավելի քան 13 միլիոն մարդ, ասված է տեղական իշխանությունների հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր 69 մահացածի մասին:

«Նախնական տվյալներով՝ հուլիսի 16-ից մինչև հուլիսի 28-ը, շարունակվող հորդառատ անձրևների պատճառով, աղետի գոտում է հայտնվել 13,66 միլիոն մարդ, զոհերի թիվը հասել է 73-ի»,- ասված է հայտարարության մեջ:

Տվյալների համաձայն՝ իշխանությունները վտանգավոր շրջաններից արտակարգ կարգով տարհանել են ավելի քան 1,47 միլիոն մարդու։ Տնտեսական վնասն արդեն կազմել է 88,53 միլիարդ յուան (13,6 միլիարդ դոլար):

3205 | 0
Facebook