Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հուլիսի 26-ին տեղի ունեցավ երկու իրադարձություն». Հակոբ Բադալյան

16:24, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Հուլիսի 26-ին տեղի ունեցավ երկու իրադարձություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 26-ին տեղի ունեցավ երկու իրադարձություն՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և Հայաստանի նախարարի առաջին տեղակալ, դե ֆակտո նախարար Կարապետյանի հեռախոսազրույցը, և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը Գեղարքունիքի դիրքեր: Հուլիսի 27-ին Կարապետյանը մեկնեց Մոսկվա, հանդիպում Շոյգուի հետ: Հուլիսի 28-ի լուսադեմին փաստորեն Գեղարքունիքի դիրքերում ադրբեջանցիների առաջխաղացման ինտենսիվ փորձը, որի վերաբերյալ տեղեկատվական հաղորդագրություններից մեկում Հայաստանի ՊՆ հայտնում է Մոսկվայում սպասվող բանակցության մասին: Ինչ բանակցություն էր սպասվում, ինչ մակարդակում, ինչ թեմայի վերաբերյալ: Այդ բանակցության սպասման հետ ինչ առնչություն ուներ ԱՄՆ դեսպանի այցը Գեղարքունիքի դիրքեր: Վարկածներ կարող ենք դիտարկել շատ, անգամ տրամագծորեն հակառակ: Երևի այդ իսկ պատճառով էլ արժե ձեռնպահ մնալ «տաք-տաք» վարկածներից:

Հատկապես, երբ տեղային մարտերը շարունակվում են: Այն, որ կա կոնկրետ շղթա, կարծես թե կասկածից վեր է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
5836 | 0
Facebook