Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանցագործը դաժանաբար ծեծել է վաճառողուհուն ու հափշտակել գումարը

23:54, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Հանցագործը դաժանաբար ծեծել է վաճառողուհուն ու հափշտակել գումարը

Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

7092 | 1
Facebook