Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ 2 խոշոր քաղաք ջրասույզ կլինի 22-րդ դարում

23:36, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
ՌԴ 2 խոշոր քաղաք ջրասույզ կլինի 22-րդ դարում

Ռուս կլիմայագետները կանխատեսել են ՌԴ 2 խոշոր քաղաքների ջրասույզ լինելը: Ըստ մասնագետների, գլոբալ տաքացման պատճառով ջրի տակ կանցնեն Սանկտ Պետերբուրգն ու Արխանգելսկը:

Ռուսաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի «Կլիմա և էներգետիկա» ծրագրի նախագահ Ալեքսեյ Կոկորինը կարծիք է հայտնել, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը հաջորդ հարյուրամյակում սպառնում է ոչնչացնել երկրի խոշոր քաղաքները:

Ըստ նրա, 22-րդ դարի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը վատագույն գնահատականներով՝ 5 մետրով: Այս խնդիրներից խուսափելու միակ տարբերակը ջերմոցային գազերի արտանետումը կրճատելն է:

9367 | 0
Facebook