Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կշարունակեն օգնություն ցուցաբերել Աֆղանստանին թալիբների դեմ պայքարում

19:54, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կշարունակեն օգնություն ցուցաբերել Աֆղանստանին թալիբների դեմ պայքարում

Առաջիկա շաբաթներում ԱՄՆ-ը կշարունակի օդից աջացություն ցուցաբերել աֆղանական անվտանգության ուժերին՝ թալիբների դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գեներալ Քեննեթ Մաքքենզին:

«Վերջին մի քանի օրն ԱՄՆ-ն ավելացրել է ավիահարվածների թիվը՝ ի պաշտպանություն աֆղանական ուժերի: Մենք պատրաստ ենք շարունակել այդ առաքելությունն առաջիկա շաբաթներում, եթե թալիբները շարունակեն ճնշումը»,- ասել է նա՝ նշելով, թե թալիբների հաղթանակը «անխուսափելի չէ»: Թեև ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետ է նշվել օգոստոսի 31-ը, այնուամենայնիվ, նահանգները կշարունակեն նյութատեխնիկական օգնություն ցուցաբերել աֆղանական ուժերին:

8051 | 0
Facebook