Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ

20:06, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ

ArmLur.am-ը տեղեկացել է, որ Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Ըստ լրատվամիջոցի, ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից: Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ:

Արդեն հայտնի է նաև, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին: Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է: Արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը:

5340 | 1
Facebook