Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը»․ Երեմ Սարգսյան

20:42, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը»․ Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։
     Հաղորդումն օրենքով սահմանված կարգով պետք է ուղարկվեր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, բայց դատախազությունն այն օրենքի կոպիտ խախտմամբ ուղարկել է ոստիկանություն, որ ստուգեն կարգապահական խախտում կատարել են, թե ոչ։ Իրենք արդեն որոշել են, որ հանցագործություն չկա։
     Իհարկե՝ նպատակը ժամանակ ձգելն է, ապացույցները ոչնչացնելու համար, բայց ասեմ, որ առնվազն պաշտոնեական անփութության խնդիր ունենալու է նաև նոր օրենքներ հորինած դատախազությունը։
     Ոչինչ՝ ես ապացույց շատ ունեմ։
     Հասկանալի է, որ այսպես չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ թույլ տրված ապօրինություններին»։

Աղբյուրը` Երեմ Սարգսյան
4375 | 0
Facebook