Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Պատմական պահ՝ Հայաստանի բժշկության համար»․ Գևորգ Թամամյան

18:36, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Պատմական պահ՝ Հայաստանի բժշկության համար»․ Գևորգ Թամամյան

«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմական պահ Հայաստանի բժշկության համար` առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Համոզված եմ, այս քայլով մի նոր էջ է բացվում Հայաստանի բժշկության զարգացման համար։
     Սրտանց շնորհավորում եմ բոլոր բոլորին, ովքեր այս ամենը դարձրեցին իրականություն»։

Աղբյուրը` Գևորգ Թամամյան
| | |
6517 | 1
Facebook