Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոսկվան Ղրիմի հարցում թուրքերի հետ ուղղակի թե անուղղակի պարզապես սակարկել է Արցախով»․ Հակոբ Բադալյան

18:24, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Մոսկվան Ղրիմի հարցում թուրքերի հետ ուղղակի թե անուղղակի պարզապես սակարկել է Արցախով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պեսկովը ասում է, որ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային Կիպրոսի ճանաչում սխեման չի կարող լինել, քանի որ Ռուսաստանի տարածքները սակարկման ենթակա չեն: Խոսքը, բնականաբար, թուրքերի հետ «փոխադարձ» ճանաչման մասին է, որի վերաբերյալ խոսել էր մի թուրք պրոֆեսոր: Ըստ ամենայնի, Մոսկվան դիտարկել է դա գուցե որպես ոչ պաշտոնական խողովակով պաշտոնական տրամադրություն շոշափելու փորձ և արձագանքել է:
     Բայց ինչն է ամբողջ հարցը: Այն, որ Մոսկվան Ղրիմի հարցում թուրքերի հետ արդեն սակարկել է, ուղղակի, թե անուղղակի, պարզապես սակարկել է Արցախով:
     Եվ այդ սակարկությունը վճռորոշ փուլ է մտել ոչ թե 2020-ի սեպտեմբերի 27-ին, և ոչ թե 2016-ի ապրիլի 2-ին, այլ 2012-13-ին: Ղրիմի օպերացիայի պատրաստվող Ռուսաստանը չէր կարող չմտածել Արևմուտքի հետ դիմակայության «թիկունքի» մասին: Իսկ այդ թիկունքը, բնականաբար, դիտարկվում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմը: Իսկ ո՞րը պետք է լիներ թիկունքի «ցեմենտը»: Այո, Արցախը:
     Այն Արցախը, որ «փոխանակվում» էր Ղրիմի հետ, իսկ արցախցիներին համերգ էին մատուցում Ղրիմի համար, հավաստիացնելով, որ այդպես ավելի անվտանգ է:
     Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Ռուսաստան պատառոտող քաղաքական, կամ հասարակական-քաղաքական հոծ շերտերի ճնշող մեծամասնությունն այն ժամանակ ոչ միայն լուռ էր, այլ նույնիսկ զանազան կերպով մասնակից կամ ներգրավված Հայաստանի վզին եվրասիա-թյուրքական օղակը սեղմելու գործին, երբ Հայաստանում որևէ հրապարակ անգամ չկիսալցվեց Եվրաասոցիացիայից հրաժարում թույլ չտալու պահանջով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
3859 | 2
Facebook