Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ». Միհրան Պողոսյան

17:48, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ». Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Շնորհավորում եմ բոլորիս...

ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների (իրական անդամների) գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ...

Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը, որոշել է հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում...

Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Պետիկի տղա Արթուրը մակագրող համակարգիչը վազելով է տարել իր առաջնային գործատուին՝ ԱԱԾ, բայց էն որ էս հանցավոր խմբակի գործունեության պատճառով առնվազն Երևան քաղաքում ոչ մի գործ (քաղաքացիական թե քրեական) չի քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից, դա փաստ է...

Հ. Գ. Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենցով հայցն ու քր. գործը հորինում են, քննում են, կալանավորում են, վերջում էլ իրենք դատավճիռ են կայացնելու ու ասեն՝ թե բա հա արդարադատություն իրականացավ...»:

3447 | 0
Facebook