Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատիվ ունեմ»-ն առաջարկում է Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել

17:06, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Պատիվ ունեմ»-ն առաջարկում է Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
     «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»:

2509 | 0
Facebook