Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան

17:24, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քննչական կոմիտեն հապճեպորեն ինքնասպանություն է որակել այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքը. «ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացած վնասվածքից մահացել»: Չեմ հիշում որևէ դեպք, երբ փորձագիտական եզրահանգումը՝ մենահատ կրակոցը, ներառվի զինվորի մահվան դեպքով նախնական հաղորդագրության մեջ: Դա պարզապես անհնար է: Սա ակնհայտորեն նորանշանակ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի նորամուծությունն է: Այն, որ պարոն Քյարամյանը շտապել է ինքնասպանություն որակել դեպքը, արդեն իսկ խոսում է այն մասին, որ շարունակելու են այդ կառույցի վատագույն ավանդույթները՝ կոծկել սպանությունները ինքնասպանության անվան տակ, ինչպես միշտ է արվե՞լ: Ափսոս»:

4786 | 0
Facebook