Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առուշանյանի դեմ ցուցմունք պարտադրող քննիչների մի մասը Շուշիի ռմբակոծության ժամանակ փախուստ կատարողներից են». Գորիսի փոխհամայնքապետ

16:42, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Առուշանյանի դեմ ցուցմունք պարտադրող քննիչների մի մասը Շուշիի ռմբակոծության ժամանակ փախուստ կատարողներից են». Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը Զանգեզուր TV-ի եթերում ներկայացրել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ աշխատանքներ է կատարել համայնքապետարանը:

«Առուշ Առուշանյանն առաջնագծում էր, նրա հսկողությամբ իրականացրել ենք սննդի, տեղահանվածների, զոհերի մարմինների տեղափոխման աշխատանքները: Գորիսի հաց արտադրող գրեթե ողջ պոտենցյալը տեղափոխվել էր առաջնագիծ: Մեր վարորդներն առաջին իսկ օրվանից ինտեգրված էին պրոցեսին... Այսօր Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն կանչում են հարցաքննությունների, որոշ դեպքերում պարտադրում, որ ցուցմունք տան Առուշ Առուշանյանի դեմ: Ի դեպ, էդ քննիչների մի մասը փախուստ կատարողներից են: Մեր վարորդներից մեկը մի հատ քննիչի ասել ա՝ չես հիշո՞ւմ, որ Շուշիի ռմբակոծության ժամանակ, ոստիկանների մարմինները հանելիս, դուռը բացեցիր ու ճողոպրեցիր մեքենայից... Այժմ նրանք հարցաքննում են ազգին ծառայած մարդկանց»,- ասել է Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ Գորիս համայնքի ղեկավարն Առուշ Առուշանյանն է, ով կալանավորված է երկու ամսով:

4055 | 0
Facebook