Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում, տղամարդկանց 100 մ լողաոճում, 72 մասնակիցների պայքարում Արթուր Բարսեղյանը նշված մրցատարածությունն անցավ 49.78 վայրկյանում: Իր լողահերթում, ութ մրցակիցների պայքարում նա վերջնագիծը հատեց երկրորդը: Արթուրը դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջատար 16 լողորդների շարքում տեղ չունեցավ, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում: Մինչ այդ վաղը՝ հուլիսի 28-ին օլիմպիական լողավազանում կմրցի /100 մետր ազատ ոճ/ Վարսենիկ Մանուչարյանը: