Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարգարժան գործիչը պետք է կոնկրետ փաստ ներկայացնի». Հակոբ Բադալյան

22:30, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Հարգարժան գործիչը պետք է կոնկրետ փաստ ներկայացնի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կոպիտ սխալ է Բայրաքթարի դեմ Ֆրանսիայի առաջարկած ՀՕՊ միջոցներից չօգտվել»: Սա շատ հարգարժան Արամ Զ. Սարգսյանի հարցազրույցի վերնագիրն է: Անկեղծ ասեմ՝ հարցազրույցը նայել դեռ չեմ հասցրել, բայց վերնագիրը շատ հստակ է: Ըստ այդմ, եթե այն չափազանցություն չէ, ապա, կա՛մ հարգարժան գործիչը հանրության համար պետք է մանրամասնի և համոզիչ, կոնկրետ փաստ ներկայացնի Ֆրանսիայի այդպիսի առաջարկի լինելիության վերաբերյալ, կա՛մ հարց է առաջանում, թե որն է այդպիսի հայտարարությունների իմաստն ու նպատակը: Թե ինչը կարող է լինել հետևանքը, խոսում եմ քանի օր է: Եվ, ի դեպ, ու իմիջայլոց: Հարևան Վրաստանը ֆրանսիական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին համաձայնագիր ստորագրել է 2015 թվականին: Համակարգերի ամբողջական տեղակայում ակնկալվում է ավարտել 2021 թվականին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
6663 | 0
Facebook