Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում. «Ժողովուրդ»

09:12, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում. «Ժողովուրդ»

2 շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, սակայն նա չկա ու չկա։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի տուն են մտել և խուզարկել որդուն գտնելու նպատակով:

«Խուզարկության պատճառը հուլիսի 15-ին հնչած կրակոցներն էին Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, և նրան տեղափոխել էին Երևան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը:

Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է երկու շաբաթ, և իրավապահները դեռևս որևէ մեկին պատասխանատվության չեն կանչել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5397 | 0
Facebook