Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Մարտիրոսյանը պարտվեց իրանցի շախմատիստին

00:12, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Հայկ Մարտիրոսյանը պարտվեց իրանցի շախմատիստին

Սոչիում ընթացող շախմատի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները: Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով մրցեց իրանցի Ամին Տաբատաբաեի հետ, որին հաղթել էր առաջին պարտիայում:

Վերջնախաղում հայ գրոսմայստերը 67-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, դասական շախմատի երկու հանդիպումներից հետո հաշիվը հավասարվեց` 1:1:
     Հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում: Կողմերը կմրցեն արագ շախմատում: Եթե երկուական ձևաչափով անցկացվող վեց պարտիաներից հետո հաշիվը մնա անփոփոխ, ապա ուժեղագույնին կորոշի Արմագեդոնը:

4717 | 1
Facebook