Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում

00:00, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում

Ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 24-ին՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տվյալների փաստով:

Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջազնունու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 25-ամյա Արթուր Գ.-ի նկատմամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և նրանից դանակի սպառնալիքի տակ հափշտակել են գումար:

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հանցանքի վայրից ոչ շատ հեռու գտնվող տարածքից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 22-ամյա Գեորգի Ս.-ին և 19-ամյա Հովհաննես Դ.-ին:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակն ու հափշտակված գումարը:

8159 | 0
Facebook